Իրանում մեկնարկել է «Ֆաջրի» 32-րդ միջազգային կինոփառատոնը, հաղորդում է IRIB Armenian Radio-ն: ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդման նախարար Ալի Ջաննաթին ասել է. «Ֆաջրի» միջազգային կինոփառատոնը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկը, և այս կարևոր գեղարվեստական իրադարձության ընթացքում արժեքավոր ֆիլմեր ներկայացնելն Իրանի կինոյի ոլորտի ուրախ լուրերից է»:
Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 125 ֆիլմ: